Դիփ Փարփլը Դ. Մեդվեդեվի մերձմոսկովյան առանձնատանը



  Ռուսասtանի նախագահը հանդիսանում է 70-ականների դասկան ռոքի մեծ երկրպագուն, մասնավորապես նրա սիրելի ռոք խմբերից են Դիփ Փարփլը և Բլեք Սաբաթ: նախագահը հանդիպել է իր սիրելի ռոք խմբի հետ մի քանի անգամ: Համերգներից մեկին Դ. Մեդվեդեվը ներկա է գտնվել , որից հետո հանդիպել է նրանց հանդերձարանում և զրուցել նրանց հետ: Այդ ժամանակ Դ. Մեդվեդեվը իրականացրեց իր երազանքը և հանդիպեց խմբի հետ սովորական պայմաններում:

Մոսկվայի համերգի նախօրյակին Դ. Մեդվեդեվը խմբին հրավիրեց իր մերձմոսկովյան առանձնատուն: Հանդիպումը անցավ հանգիստ, կարելի է ասել տնային պայմաններում: Նախագահը իր սիրելի խմբին հյուրընկալեց առանձնատան կապույտ հյուրասենյակում ընթրելու համար:

Խմբի թմբկահար Իեն Պեյսը ի նշան շնորհակալության նախագահին նվիրեց իր թմբուկների փայտիկները:

Նախագահը պատմեց, որ արդեն 33 տարի լսում է Դիփ Փարփլ և մինջև այժմ մնում է խմբի հավատարիմ երկրպագուն: Խմբի մենակատար Յան Գիլանը պատմեց,որ նա և խմբի մյուս անդամները վաղուց էին երազում լինել Ռուսաստանում: Բայց Խորհրդային միության տարիներին դժվար էր այցելել: Այդ պատճառով առաջին անգամ երաժիշտները եկան Ռւսաստան 1996թ. ռոք փառատոնին մասնակցելու համար:

Հեղինակ Ալբերտ Բունիաթյան

Banners