Come Taste the Band - ձայներիզի ստեղծման պատմություն




  Նոր սկավառակը որոշել էր ձայնագրել Ռոբերտ Սայմոնի ստուդիայում: Պատրաստի ստեղծագործություններից բացի Սայմոնը ձայնագրում էր նաև խմբի փորձերը, բայց շուտով խմբի լավ հարաբերությունները հնչյունային ռեժիսորի հետ ավարտվեցին: Բանն այն էր, որ ստուդիան հարմարեցվում էր 2 խմբի միարժամանակյա փորձերի հետ: Եվ D.P.-ի հետ այնտեղ աշխատուն էր Ռիտչի Բլեքմորը իր RAINBOW խմբի հետ: Մի անգամ Ռիտչին առաջարկում է Ռոբերտին վարձել ամբողջ ստուդիան: Ռոբերտը նշանակում է շատ բարձր գին հույս ունենալով, որ Բլեքմորը կհրաժարվի, բայց ի զարմանս Սայմոնի Ռիտչին համաձայնվում է: Այսպիսով D.P.-ը դուրս է շպրտվում փողոց:
Բայց D.P.-ը վրեժ լուծեց Սայմոնից: Come Taste The Band ալբոմի ծրարի վրա գրված է “մտածված և ձայնագրված է "Musicland" ստուդիայում”, իսկ Սայմոնի "Pirate Sound" ստուդիայի մասին չի հիշատակվում ընդհանրապես:
Նոր ալբոմի երգերի մեծամասնությունը գրել էին Բոլինը և Կովերդեյլը:
Հոկտեմբերին Եվրոպայում լույս տեսած Come Taste The Band ալբոմը վատ էր վաճառվում ինչը շատ տարօրինակ էր, քանի որ սկավառակը անթերի էր: Բազմաթիվ գերազանց ռիֆֆեր, էներգիա, դինամիկա փայլուն գործիքային և ոկալ պարտիաներ: Երևի պատճառը Ռիտչի Բլեքմորի խմբից հեռանալն էր: Բայց Բոլինը վերադարձրեց խմբին կորցրած հզորությունը:

Banners