Deep Purple (April) - ձայներիզի ստեղծման պատմություն




  «Tetragrammaton» ձայագրման ընկերությունը մշտապես պահանջում էր նոր հիթեր: 1969թ. հունվարի 7-ին «De Lane Lea» ստուդիայում D.P. հաջորդ ալբոմի համար ձայնագրեցին 2 նոր երգեր՝ «Emmaretta» և «The Bird Has Flown»: Ալբոմի ձայնագրության ստույգ օրերը հիմա արդեն պարզ չեն, սակայն հայտնի է որ մի քանի երգ ձայնագրվել է փետրվարի 17-ին, իսկ 28-ին՝ «April» և «Lalena»: Մարտի 18-ին հայտնվեց նոր և ավելի երկար տարբերակը «The Bird Has Flown» երգի: Լորդը ունենալով մեծ սեր դասական երաժշտության հանդեպ, ցանկանում էր ալբոմի ձայնագրություններում կիրառել սինֆոնիկ օրկեստր, Բլեք Մորը հակառակը ցանկանում էր խմբի երաժշտությունը դարձնել ծանր, ավելի ռոքային: Իսկ «Tetragrammaton» ղեկավարները պահանջում էին ավելի թեթև փոփ երաժշտություն, որը կարելի կլիներ վաճառել: Ալբոմը կոչվեց ուղակի Deep Purple: Լսելով ալբոմը համոզվում ես, որ հաղթել է Լորդի տեսանկյունը կան նաև կիթառային երգեր, բայց առաջնային պլանում երգեհոնային կատարմամբ երգերն էին: Ալբոմը ավելի լիրիկական է, քան ագրեսիվ: 3-րդ ալբոմը ակնհայտ ավելի ուժեղ էր նախորդներից, երաժշտությունը ավելի պրոֆեսիոնալ, իսկ գործիքավորումը ավելի իմաստավորված էր: «Chasing Shadows» երգում մենակատարը Յեն Պեյսն էր: Այս ալբոմի լավագույնը 12 րոպեանոց «April» երգն էր, որը հիմք հանդիսացավ մյուս ալբոմի համար:


Banners