In Rock - ձայներիզի ստեղծման պատմություն




  Նոր ալբոմի ձայնային ռեժիսորը Մարտին Բյորչն էր: Ձայնագրությունները սկսվեցին 1969թ. հոկտեմբերի կեսերին: Փեյսի կարծիքով հիմնական իմաստը նոր ալբոմի աշխատանքներում, այն է, որ ձայնագրությունները կատարվում էին համերգների միջև ընդմիջումներում: Նոր մտահաղացումները գալիս էին բեմին և երբ այն հանդիսատեսին դուր էր գալիս միանգամից ձայնագրվում էր: Ձայնագրվել է ալբոմը 3 տարբեր ստուդիաներում, իսկ պրոդյուսերները իրենք երաժիշտներն էին:
Երբ ալբոմը պատրաստ էր թողարկմանը, մենեջերները պահանջեցին, որ գրվի երգ սինգլի համար: Երգի ռիթմը, մեղեդին գողացան CANNED HEAT-ից, անվանումը՝ Արթուր Ալեքսանդրի երգի խոսքերից իսկ խոսքերը գրեցին երաժիշտները: «Black Night» թողարկվեց 1970-ի հունիսի 5-ին և շուտով վաճառքի դուրս եկավ Deep Purple-ի In Rock ալբոմը: Այն շատ էր տարբերվում նախորդներից, երգերը նույն ոճում էին և կատարված էին նույն գաղափարի համաձայն: Ակնհայտ առանձնանում էր Յան Գիլանի կատարումը, նա Speed King, Bloodsucker, Child In Time երգերում ցուցադրում էր իր կատարման ողջ վարպետությունը և ձայնային հնարավորությունները: D.P. այցեքարտ կարելի է համարել երկար գործիքային իմպրովիզացիաները, Ջոն Լորդի երգեհոնի և Ռ. Բլեքմորի կիթառի միջև:

Banners