Don Airey




  Դոնալդ Էյրին ծնվել է 1950թ. հուլիսի 21-ին Սանդեռլենդ քաղաքում (Անգլիայի հյուսիս) բազմազավակ, երաժշտական ընտանիքում, որտեղ կար 5 երեխա: Ծնողները լինելով բավականին լավ դաշնակահար, իրենց ժառանգների մեջ սերմանեցին սերը երաժշտության հանդեպ: Իդեպ նրա երկու եղբայրը նույնպես երաժիշտ էին (Կիտ Էյրին կիթարահար էր COLLOSSEUM և Թոմ Ջոնսի նվագախմբում): 5 տարեկանից սկսում է սովորել դաշնամուր նվագել: Հետագայում լրջորեն տարվում է դասական երաժշտությամբ և ջազով: Սիրած կոմպոզիտորներն էին Բախը և Շումանը, իսկ ջազմեններից Դյուկ Էլլինգտոնը և Չիկ Կորիան:
13 տարեկանում Դ.Է-ն հիմնեց իր I խումբը, նվագում էին հիմնականում ջազ: Ռոք-ն-ռոլով այն ժամանակ դեռ լուրջ չէր հետաքրքրվում: Որոշելով իրեն նվիրել դաշնակահարի կարիերային Դոնը ավարտեց երաժշտական ֆակուլտետը Նոթինգեմի համալսարանի և “Արքայական հյուսիսային երաժշտական քոլեջը”: 1972թ. ընդունվում է աշխատանքի կրուիզային նավի վրա, շրջում աշխարհով և նվագելով հանգստացողների համար: Ցամաքում շարունակում է ակումբային դաշնակահարի շատ ծանոթ աշխատանքը:
Եվ 1974թ. լոնդոնյան ակումբներից մեկում նրան նկատեց Կլայվ Չեմենը: Կլայվը հրավիրեց Էյրին COZY POWELL’S HAMMER խումբ; Այդ օրվանից սկսվեց իսկական դաշնակահարի ռոք կարիերան:
Այդ խմբի կիթարահարը Բեռնի Մարսդենն էր: Խումբը բավականին հայտնի էր: Նրա 3 սինգլները դառել էին հիթեր: Շուտով խումբի ցրվելուց հետո Դոնը միացավ COLLOSSEUM II խմբին: Հին լեգենդար կոլիզեումից մնացել էր միայն Ջոն Խայսմենը, Բայց փոխարենը Դոնը ծանոթացավ Հենրի Մուրի և Նիլ Մյուրրեի հետ, որոնք հետագա դերը կխաղան նրա կարիերայում: Գտնվելով COLLOSSEUM II Էյրին մասնակցում է տարբեր երաժիշտների ալբոմների ձայնագրումներին:
Շուտով Դոն Պաուելի խորհուրդով նրան ընդունում են RAINBOW խումբը: Այստեղ նա նվագեց 3 տարի, ձայնագրեց ևս մի ալբոմ, մասնակծեց մի քանի հյուրախաղերի, բայց 1981թ. վերջին թողեց խումբը: 1985թ. Դոնը վերադարձավ Անգլիա: Նա մասնակցում է տարբեր նախագծերում: 1991թ. կազմակերպում է “Don Airey Music” ֆիրման, որը երաժշտություն էր ստեղծում գովազդի համար: Նրա պատվիրատուներն էին Բի-Բի-Սին, McDonald’s և Grant’s Whiskey-ը: Որպես դիրիժոր մասնակցում է նաև “Եվրատեսիլին”: Նվագել է նաև Բեռնի Մարսդենի, Նիլ Մյուրրեի և Միկի Մուդի հետ The Snakes խմբում: 1999 թ. մայիսին Էյրին սկսեց մենահամերգներ տալ Անգլիայում: Բայց միևնույն է նրա կարիերայի գագաթնակետը եղավ հրավերը և հետագա ելույթները DEEP PURPLE-ում:

Banners