Fireball - ձայներիզի ստեղծման պատմություն




  Fireball ալբոմի պատրաստման աշխատանքները սկսվեցին 1971թ. հուլիսից: Այս ալբոմում միայն 2 երգ էր շարուակում In Rock ալբոմի ոճը՝ առաջին երգ Fireball-ը և No One Came: Մյուս երգերում ցուցադրվում էր խմբի բազմակողմանի տաղանդը: Demon's Eye և No,No,No երգերը բլյուզ ոճում էին, Anyone's Daughter հումորային, քանթրիի տոնայնությամբ, The Mule արևելյան երաժշտությամբ:
Fireball անկասկած դարձավ D.P. լավագույն ալբոմներից և Գիլանի սիրելի հավաքածու, որը նա համարում է շատ համարձակ: Իրականում խումբը շատ մեծ ռիսկի էր գնում փոխելով երաժշտության տրամադրությունը: Մեծ Բրիտանիայում ալբոմը ընդունեցին ավելի լավ, քան Գերմանիայում, իսկ ԱՄՆ-ում ալբոմի թողարկումը սկիզբ դրեց նոր համերգային շրջագայությանը:

Banners