Գլեն Հյուզ




  Գլեն Հյուզը ծնվել է Կոննոկ քաղաքում Բիրմինգեմից քիչ հեռու 1952թ. օգօստօսի 21-ին: Դպրոցը թողեց 15 տարեկանում և սուզվեց ռոք-ն-ռոլի աշխարհ: Գլենը բիրմինգեմյան The News խմբի կիթարիստն էր: Մի հարցազրույցում նա պատմեց հետևյան պատմությունը “Սկզբից ես սիրահարվեցի Ջեկի անունով մի աղջկա: Նրա ծնողները Կաննոկում ակումբ ունեին, որտեղ ես հաճախ գոլֆ էի խաղում: Հետո ճանաչեցի նրա երկորյան քրոջը Վիկիին: Նա ֆոտոմոդել էր աշխատում: Ամուսնության մասին այն ժամանակ չէի մտածում: Ես ընդամենը 22 տարեկան էի, իսկ Վիկին՝ 20: Ժամանակ շատ կար...” Բայց Հյուգսը ուշացավ: Մի քանի տարի հետո Վիկին ամուսնացավ: Նրա ամուսինը ողավ Ջոն Լորդը: Իսկ նրա քույրը Ջեկին 1977թ. ամուսնացավ Իեն Պեյսի հետ: 1968թ. Հելլիի և Հոլլանդի հետ միասին Գլենա մտավ Trapeze պրոֆեսիոնալ խումբ: 1970թ-ից երգեհոնահար Թերրի Ռոուլլի և վկալիստ Ջոն Ջոնսի հեռանալուց հետո Trapeze խումբը ելույթ է ունենում որպես տրիո:
Իրենց առաջին ինքնուրույն հաջողված համերգը տղաները նվագեցին Հյունսթոնում: 1973թ. սկզբին խումբը երույթ ունեցավ լոնդոնյան “Marquee Club”-ում և լավ տպավորություն թողեց: Marquee-ում ելույթ ունեցան 4 անգամ և ամեն համերգին ներկա էր լինում DEEP PURPLE խմբի այս կամ այն անդամը:
1973թ. հուլիսին, երբ Trapeze-ն հերթական անգամ նվագեց Տեխասում Գլենին հրավիրեցին Նյու-Յորք, որտեղ “Plaza” հյուրանոցում Լորդը Պեյսի հետ առաջարկեցին միանալ DEEP PURPLE-ին: Հյուգսը համաձայնեց հույս ունենալով դառնալ խմբի ոչ միայն բասիստ նաև խմբի առաջատար երգիչ:
Լսելով DEEP PURPLE-ի քայքայման մասին Գլենը հավաքում է Trapeze-ն, բայց նրանց հյուրախաղերը անհաջող անցան: 1977թ-ին ձայնագրվեց նրա Play Me Out ալբոմը, որը իրադարձություն չեղավ երաժշտութըան աշխարհում: 1979թ. դուրս եկավ նրա II ալբոմը: 1982-ին կիթարահար Պետ Թրոլի հետ ձայնագրեցին ալբոմ Hughes-Thrall վերնագրով: 1985թ. Հյուգսը ձայնագրվում է Հերի Մուռի Run For Cover ալբոմում, նույն ժամանակ նա Black Sabbath խմբի հետ թողարկում են Seventh Star ալբոմը: Բայց նա իրեն լավ չէր զգում այդ խմբում և 6 համերգներից հետո Հյուգսը լքում է խումբը (չար լեզուները խոսում էին որ նրան պարզապես դուրս էին արել):

Banners