Յան Գիլան




  Յան Գիլանը ծնվել է 1945թ. օգոստոսի 15-ին Անգլիայի Հաունսլոու քազաքում: Ծնողների՝ Ուիլյամ Գիլանի և Օդրի Ուոտկինս բաժանվելուց հետո հայրը մահանում է ավտովթարում, իսկ մայրն ամուսնանում և մեկնու է ԱՄՆ: ԳիլանԹ մեծանում է պապիկի ընտանիքում:
1962թ. սեպտեմբերին Գիլանը նշանակեց ռոք-խմբի փորձ: Նրա տուն եկան շատ երիտասարդներ, որոնցից նա ընտրեց և կազմավորեց The Moonshiners խումբը: Շաբաթը մեկ անգամ խումբը երույթ էր ունենում “St. Dunstans Youth Club”, իսկ Գիլանը Հարտ Ռոկետ անվան տակ երգում էր և նվագում հարվածային գործիքների վրա, քանի որ թնբկահար չկար: Այսպես շարունակվեց մի քանի շաբաթ մինջև The Javelins խմբի անդամները Գիլանեին առաջարկեցին երգել իրենց խմբում: Աստեղ նա երգեց 1962թ. հոկտեմբերից մինջև 1964թ. մարտ: Դպրոցն ավարտելով ընդունվում է ուսումնարան, իսկ երեկոները ելույթ է ունենում խմբի հետ: The Javelins խումբը ժամանակի ընթացքում ճանաչում ձեռք բերեց, բայց խումբը շուտով բաժանվեց, քանի որ խումբը լքեց կիթարահար Գորդոն Ֆեամայները: 1964թ. մարտին Գիլանը հիմնեց The Hickies խումբը, որից հետո Գիլանը ընդկրկվեց Wainwright Gentlemen խումբ: Շաբաթը 5 օր նրանք ելույթ էին ունենում տարբեր ակումբներում:
1965թ. մայիսին Episode Six խումբ գալով խմբի մոտ սկսվեց որակային նոր էտապ: Նրանք սկսեցին թողարկել սինգլեր: Խումբը շատ էր աշխատում Գերմանիայում և 2 ամիս ելույթ ունեցան Բեյրութի կաբարեներից մեկում: Խումբը այդպես էլ մեծ հաջողություն չունեցավ և դրա պատճառը ըստ Գիլանի խմբի բազմաոճ, բազմակողմանի երգացանկի մեջ էր: Այդ ընթացքում Բլեքմորը զբաղվում էր D.P. խմբի նոր ոկալիստի որոնումներով: Ընդհանուր ընկերները առաջարկեցին Գիլանին:

Jesus Christ Superstar


1969թ. սեպտեմբերի 24-ին Թիմ Ռայսը Jesus Christ Superstar ռոք օպերայի հեղինակը առաջարկեց Գիլանին երգել գլխավոր բաժինը: Երբ որոշեցին ներկայացումը էկրանավորել Թիմ Ռայսը խնդրեց պրոդյուսերին գլխաոր դերի համար ընդունել Գիլանին: Գիլանը չնկարահանվեց այդ ֆիլմում քանի որ ֆիլմի համար վարձատրվելու էր շատ քիչ: Շուտով Գիլանը որոշեց ստեղծել մանկական երաժշտական մուլտֆիլմ: Նա գրեց սցենարը ևսկ հետո Գլովերի հետ գրեցին նաև երաժշտությունը: Այդ սցենարով ոչ մի կինոստուդիա չհետաքրքրվեց և այդ ձայնագրությունների մի մասը լույս տեսավ 20 տարի անց Գիլանի Cherkazoo and Other Stories ձայնասկավառակում:

Banners