Յան Փեյս



  Յան Փեյսը ծնվել է Անգլիայում 1948 թ. հունիսի 29-ին Խաունսլոու քաղաքում: Նրա հայրը Քիտ Փեյսը 30-40-ական թվականներին պարային նվագաղմբերում դաշնամուր էր նվագում: Երբ ինքը 7 տարեկան էր ընտանիքը տեղափողվեց Բայսթեր փոքրիկ քաղաքը Օքսֆորտի մոտ: Յանը հաճախում էր տեխնիկական թեքումով դպրոց, որից հետո սովորում է տեխնիկական քոլեջում: Նրա առաջի ռոք խումբը եղել է GEORGIE AND THE RAVE ONS:
1966թ. խումբը ձայնագրում է «You'II Never Stop Me Loving You» սինգլը, որից հետո փոխում է անվանումը և դառնում THE MAZE: Փեյսը նվագում է ավելի ու ավելի լավ: 1967թ. հունվարին THE MAZE-ն 3 ամսով մեկնում է Միլան: Ճանապարհին Փեյսը հանդիպում է Բլեքմորին: Նա ուղևորվում էր Համբուրգ: Ես լսել էի Ռիտչի մասին, որպես մեծ կիթարիստի: Մենք ընդամենը զրուցեցինք: Բայց շուտով Միլանում աշխատելուց հետո THE MAZE-ն պայմանագիր է ստանում ելույթ ունենալ համբուրգյան «Star Club»-ում, և նրանք հանդիպեցին նորից: Բլեքմորը համոզվեց, որ պատանի Փեյսը շատ լավ հարվաձող է:
Deep Purple խմբի շարքերը ընդունելուց հետո Յենը միակն էր ով մասնակցել է խմբի բոլոր կազմերում մինչ օրս:

Յան Փեյսի երաժշտական կարիերան խմբի քայքայումից հետո 1976-ից մինջև 1984թ.


Խմբի վերջնականապես քայքայումից հետո Իեն Փեյսը, Ջոն Լորդը և Թոնի Էյթոնը որոշում են ստեղծել նոր խումբ PAL անվանումով: Վոկալիստի դերը ստրպված եղավ իր ձեռքը վերցնել Էյթոնը, իսկ կիթառահար ընդունեցին Բեռնի Մառսդենին: PAL-ը ձայնագրեց բավականին հաջող ալբոմ Malice In Wonderland և ուղևորվեց շրջագայության: Շուտով խումբը նորից քայքայվեց:
1979ոթ. Փեյսը միացավ Կովեռդեյլի WHITESNAKE (Սպիտակ օց) որտեղ նվագում էր Լորդը: 1982թ. Սպիտակ Օցը քայքայվեց իսկ Փեյսը միացավ Գերի Մուռի խմբին: Յանը ի տարբերություն Գլենի այս խմբում լավ էր զգում: Բայց Deep Purple խմբի վերամիավորման միտքը նրան հանգիստ չէր տալիս:

Banners