Ջո Սատրիանի




  Ջո Սատրիանին ծնվել է 1957թ. հունիսի 15-ին Նյու-Յորքում: Մայրը հաճախ դաշնամուր էր նվագում, քույրերը նույնպես սովորում էին դաշնամուր նվագել:
9 տարեկանից Ջոնը սկսեց սովորել հարվածայինների վրա: Հինգ տարի նա նվագեց հարվածայինների վրա, բայց 1970թ. սեպտեմբերի 18-ը բեկումնային եղավ նրա կյանքում: Երբ մահացավ Ջիմի Հենդրիկսը նա շատ էր ազդվել: Ջոն այդ ժամանակ 14 տարեկան էր: Նա վերջնականապես և գիտակցորեն որոշեց իրեն նվիրել կիթարին: Սատրիանին սովորում էր երաժշտական դպրոցում և դասեր էր վերցնում ջազային դաշնակահար Լեննի Տրիստանոյիս: Նրա հիմնական միտքը հետևյալն էր: “Սովորել ամեն ինչ, ինչը կարելի է սովորել, երբեկ մի նվագիր այն ինչը մարդիկ սպասում են քեզանից, նվագիր միայն այն ինչ ինքդ ուզում ես և արա այն ինչ ուզում ես: ... Ազատիր հոգիտ երբ նվագում ես, թույլ տուր ցանկություններտ ուղղություն տան քո երաժշտությանը”:
Շուտով Սատրիանին այնքան տիրապետեց նվագելու տեխնիկային, որ ինքն էր դասեր տալիս: Նրան կարելի է համարել իր ժամանակի նշանավոր կիթարային ոըսուցիչներից մեկը, որի աշակերտները համաշխարհային ճանաչու ունեցան: Դպրոցի տնօրենի և ծնողների թույլտվությամբ նա կրթությունը շուտ ավարտեց և 18 տարեկանում մտավ Justice խմբի մեջ: Հետո տեղափոխվեց Կալիֆորնիա, որտեղ ստեղծեց The Squares եռյակը:
1986թ. Relativity ֆիրման ձայնագրեց Սատրիանիի առաջի Not Of This Earth ալբոմը: Մի տարի անց դուրս եկավ երկրորդ ձայնասկավառակը: Շուտով ալբոմը լավ վաճառվում էր: Ջոն ստացավ 2 “Գրեմմի” մրցանակ: Սատրիանիի նվաճումների ճանաչումն եղավ այն, որ նրան հրավիրեցին նվագել այն խմբում, որը ուղեկցում էր Միք Ջեգգերին նրա շրջագայության ժամանակ:
1993թ. նոյեմբերին նրան դիմեցին DEEP PURPLE-ի մենեջերները, հրավերով խումբ, փոխարինել Ռիչիին:

DEEP PURPLE ընդունվելու առաջարկ

Սատրիանին առաջարկ ստացավ փոխարինել խմբում Բլեքմորին: Նա ընդունեց առաջարկը: Ջոն միացավ խմբին Ճապոնիայում: Լսելով խմբի ելույթները Սատրիանիի մասնակցությամբ հարց է առաջանում թե ինչու Ջոն, որը ուներ իր անկրկնելի նվագելու ոճը, ձգտում է ամեն կերպ կրկնօրինակել իր նախորդին (Բլեքմորին): Համենայնդեպս նա աշխատում էր ամեն ինչ անել, որ լսելի լինի, հարգանք ոչ միայն DEEP PURPLE-ի հանդեպ, այլ նաև Բլեքմորի և հանդիսատեսի հանդեպ:
Բայց շուտով նա թողեց խումբը: Ինքը չէր պատկերացնում իրեն խմբի մշտական անդամ նա չէր կարող ապրել Ռիչի Բլեքմորի ստվերում, իսկ խմբին պետք էր նա ով կմնար նրա հետ ընդմիշտ: Ջոնը պետք է գնար իր ճանապարհով և նա հեռացավ:

Banners