Ջոն Լորդ




  Ջոն Դուգլաս Լորդը ծնվել է Անգլիայում, Լեսթեր քաղաքում 1941թ. հունիսի 5-ին: Նրա հայրը Ռեջինալդը սաքսոֆոնահար էր :
7 տարեկան հասակից նա դաշնամուր էր սովորում բայց 2 տարի հետո նա փոխեց մանկավարժին, Ֆրեդերիկ Այթը տեղի տաճարի երգեհոնահարն էր, որի համերգները հեռարձակվում էին Բի-Բի-Սի-ով: Նա սովորեցնում էր ոչ միայն նվագել, այլ նաև սերմանում էր սեր երաժշտության հանդեպ: Նա սովորեցրեց Լորդին հաճույք ստանալ և ձգտել նվագել ավելի լավ: Լօրդը ավարտում է նաև արքայական երաժշտական քոլեջը:
1962թ. նա ելույթ էր ունենում Բիլ Էշթոնի The Bill Ashton Combo խմբում: 1963թ. Լորդը կիթարահար Գրիֆֆիթսի հետ հեռանում է Էշթոնից և ստեղծում The Don Wilson Combo խումբը: 1964թ. նրանց է միանում երգիչ Արթուր Վուդը, որը The Rolling Stones խմբի կիթարահար Ռոննի Վուդի ավագ եղբայրն էր:
Շուտով փոխում են խմբի անվանումը և կոչում այն The Artwoods: Այս խմբում Լորդը հասավ իր վարպետության գագաթնակետին: Խումբը տալիս էր տարեկան 300 համերգ: 1964թ. մարտին խումբը սկսեց իր առաջին հյուրախաղերը Անգլիայում: 1965թ. համատեղ հյուրախաղերի է մեկնում Պետուլո Կլարկի հետ, ելույթ է ունենում Միջազգային Բիթ փառատոնին՝ Մոնտե Կառլոում: 1966թ. The Artwoods-ը նվագակցում էր հայտնի ամերիկացի կատարողներ Մեյու Մերսերին, Հաուլին Վուլֆին, Լիթթլ Ուոլթերին և Բո Դիդլին: Խումբը շրջագայեց Ֆրանսիայում և եղավ Լեհաստանում:
Իսկ տանը խումբը շարունակում է ելույթները ակումբներում:
1984թ. սկզբին Լորդը որոշեց նորից երգեհոն նվագել, այնպես ինչպես ուզում էր ինքը և հանդիսատեսը: Իսկ դա հնարավոր էր միայն DEEP PURPLE-ում:

Banners