Machine Head - ձայներիզի ստեղծման պատմություն




  Machine Head ալբոմի ձայնագրության համար 2 շաբաթով, 5000 ֆունտով վարձակալվեց Ռոլինգ Սթոնս խմբի շարջական ձայնագրման ստուդիան՝ «Rolling Stones Mobile Studio»:
Ալբոմի շապիկին գրված է, որ այն ձայնագրվել է 6-21 դեկնեմբերի, բայց այդ 16 օրերից 8-ը երաժիշտները չեն աշխատել: Այնպես որ իրենց գլուխգործոը խումբը ստեղծել է 1 շաբաթում:
Machine Head ալբոմը իր մեջ միավորում է In Rock-ի հզորությունը և դինամիկան և Fireball-ի նրբաճաշակությունը և մեղեդայնությունը: «Highway Star» երգում Ռիչին կատարեց իր ամենահայտնի մեներգը, «Lazy» երկարատև գործիքային մուտքով, «Pictures Of Ноmе», «Space Truckin'» Գլովերի հեղինակային ծանր ռոք և ռոլլը, որը դարձավ համերգային սիրելի համարը, այն տևում է 30 րոպե:
Եվրոպայում ալբոմը հայտնվեց 1972թ. ապրիլին, ԱՄՆ-ում հունիսին: Այն գլխավորեց լավագույն ալբոմների հիթ-շքերթը Մեծ Բրիտանիայում և 7-րդը դարձավ ԱՄՆ-ում:

Banners