Նիկոլաս Սիմպեր



  Նիկոլաս Սիմպերը ծնվել է 1945է. Նոյեմբերի 3-ին Անգլիայում Նորվուդ Գրին քաղաքում:
1960թ. հոր նվիրած կիթարով նա նվագում է դպրոցական խմբում, հետո The Delta Five խմբում: Հիմնում է սեփական խումբը Some Others Guys- ը: 1965թ. նոյեմբերին նա միացավ պրոֆեսիոնալ Buddy Britten And The Regents անսամբլին: Բադդի Բրիտտենի հետ Նիքը առաջին անգամ զգաց թե ինչ է հաջողությունը՝ խումբը ձայնագրեց 3 սինգլ, համերգները ունեին մշտական հաջողություն:
1966թ. հունվարից մայիսը Սիմպերը ելույթ է ունենում Cyrano And The Bergeracs խմբի հետ: Նիքը Ռոջեր Պինների հետ մտավ Ջոն Քիդդի “Ծովահեններ” խումբի կազմը: Բայց 4 ամսյա շրջագայությունը ողբերգական ավարտ ունեցավ: 1966թ. հոկտեմբերի 7-ին խումբը ընկավ ավտովթարի մեջ:
Սիմպերը պրծավ ձեռքի կոտրվածքով և քերծվածքներով, բայց Քիդդը մահացավ: Ազատվելով գիպսից Նիքը շարունակում է ելույթ ունենալ The New Pirates խմբի հետ, բայց հաջողությունը արդեն շրջվել էր նրանցից: 1967թ. խմբի հետ նա մեկնեց Համբուրգ, որտեղ ծանոթացավ Բլեքմորի հետ: Վերադառնալով Անգլիա նա ընդունեց միանալ The Flowerpot Men խմբին, որտեղ նա նվագում էր Ջոն Լորդի հետ: Ավելի ուշ Լորդի երաշխավորությամբ Նիքին ընդունեցին DEEP PURPLE խումբ:

Երաժշտական կարիերան խմբից հեռանալուց հետո 1969թ.


  1969թ-ի հեռանալուց հետո Սիմպերը ելույթ էր ունենում երգչուհի Մարշի Խանթի խմբում: Բայց Նիքի ընկերը Ջոն Էնտուիսթլը խորհուրդ տվեց հիմնել իր սեփական խումբը և ցույց տալ թե ինչի է ընդունակ:
Այդպես ստեղծվեց Warhorst խումբը: Այս խմբի I ալբոմը, որը լույս տեսավ 1970թ. բավականին հաջող էր: Այնուհետև խումբը մնաց ստվերում: Բրիտանական բլյուզի լեգենդ Գրեմի Վոնդի հետ հյուրախաղերը շատ չօգնեցին խմբին: Warhorst խմբի ցրվելուց հետո Նիքին հրավիրեց նրա հին ընկեր կիթարահար Միք Ստյուարտը: Կոլեկտիվը կոչվում էր Dynamite: Շուտով խումբը ցրվեց, իսկ Սիմպերը Պիտեր Պարքսի հետ հիմնեցին Fandango խումբը: Բայց այստեղ նույնպես գործերը ընդանում էին շատ վատ:

Banners