Perfect Strangers - ձայներիզի ստեղծման պատմություն




  Սկզբից ալբոմին ուզում էին տալ The Sound Of Music, բայց սեպտեմբերի 20-ին անվանեցին Perfect Strangers (Ամբողջովին օտար):
Երգի վերնագիրը ըստ Գիլանի ստանում է նոր առանձնահատուկ նշանակություն քանի, որ նրանք վերջի 10 տարիների ընդացքում իրականում օտար էին, չէին տեսնվում և չէին ընկերություն անում: 1984թ. մայիսին հավաքվեցին աշխատելու այդ ալբոմի վրա: Աշխատանքի ժամանակ շատ վեճեր եղան: Սովորաբար լինում էր այնպես Ռիտչին բերում էր մտածած ռիֆֆերը և մենք քննարկում էինք այն:
Հետո մենք հորինում էինք տեկստը: Խմբում միշտ այդպես էր սկզբից հորինում էին երաժշտությունը հետո խոսքերը:
Հիմնական մասը աշխատանքի կատարեց Ռիտչին,- ասում է Լորդը: Նա բազմաթիվ երգեր ուներ և պահել էր, կարծես այս պահի համար: Երաժշտության առյուծի բաժինը գրել էր Բլեքմորը: Այս խումբը չի կարելի պատկերացնել առանց նրան, նա խմբի գլխավոր ֆիգուրն է: Արդեն 1984թ. նոյեմբերի 16-ին ալբոմը վաճառվում էր խանութներում: Այն կարողացավ բարձրանալ մինչև 5-րդ տեղը Բրիտանիայում և 17-րդը ԱՄՆ-ում: Սկավառակը ապացուցեց, որ խումբը գտնվում է ամբողջովին շարքում և ընդունակ է շատ բանի:

Banners