Ռիչի Բլեքմոր




  Ռիչարդ Գառոլդ Բլեքմոր ծնվել է 1945թ. ապրիլի 14-ին անգլիական առողջարանային Ուեսթոն-Սյուպեր-Մեռ քաղաքում: Դպրոցում առաջադիմությամբ աչքի չէր ընկնում, բայց լուրջ հաջողություն ուներ սպորտի բնագավառում:
50-ականների վերջում երաժշտական կյանքը մեծ Լոնդոնի շրջանում եռում էր տարբեր սրճարաններում, պարերում ելույթ էին ունենում տարբեր խմբեր: Շնորհիվ դրանց Ռիչին հայտնաբերեց իր համար ռոք-ն-ռոլը: Հատկապես մեծ տպավորություն թողեց կիթարահար Թոմմի Սթալի ելույթը: Եվ Բլեքմորը մտածեց, որ պարտավոր է սովորել նվագել այդ գործիքի վրա: Շուտով նա ունեցավ սեփական ակուստիկ կիթարը՝ հայրն էր գնել 7 ֆունտով հին սև “Framus”:
Բլեքմորը ծանոթանում է ՞Մեծ՞ Ջիմ Սալիվաննի հետ 60-ական թվականներին ամենա հեղինակավոր կիթարիստներից էր նա: Սալիվանի դասերը շատ բան տվեցին Ռիտչիին: Կատարելագործելով իր կատարողական վարպետութըունը նա օրը 6 ժամ նվագում էր: Արդյունքում նա մշակեց 7 յուրահատուկ ոճ: Նրա առաջի անսամբլը 1960թ. եղավ 21’s COFFEE BAR JUNIOR SKIFFLE GROUP: Շուտով Ռիտչին գնում է նոր էլեկտրական կիթար “Hofner Club 50” և ստեղծում է իր թիմը The Deflonics: Այնուհետև Բլեքմորը միանում է The Satellites: 1961թ. մայիսին Ռիտչին առիթ ունեցավ իր ընդունակությունները ցուցաբերել այն ժամանակվա ամենա հայտնի խմբերից մեկում The Savages: Խմբի առաջատարն ու վոկալիստը Դևիդ “Լորդ” Սատչն էր: Ռիտչին այդ ժամանակ 16 տարեկան էր: Ժողովուչդը գալիս էր միայն Բլեքմորի կատարումը լսելու: Խումբը մեծ հաջողություն ունեցավ:
Կուտակելով գումար Ռիտչին վերջապես գնեց իսկական պրոֆեսիոնալ գործիք “Gibson ES 335”:
1963թ. նա հեռացավ օդանավակայանի աշխատանքից, որպեսզի ընդմիշտ կապի իր ճակատագիրը շոուբիզնեսի հետ: Նույն թվականին նա առաջին անգամ հնարավորություն ուեցավ ռոք-ն-ռոլի աստղերի հետ` The Outlaws նվագակցում էին Ջերի Լի Լյուիսին և Ջին Վինսենթին:
1966թ. դեկնեմբերին Բլեքմորը մասնակցում է Լորդ Սատչի նոր մեծ նախագծին: Այդ խումբը կոչվում էր The Roman Empire: Երաժիշտները Սատչի պնդմամբ ելույթ էին ունենում գլադիատորների համազգեստով: Կազմը նվագախմբի բավականին ուժեղ էր՝ բասկիթարահար Ջոնի Դենջերֆիլդ, երգեհոնահար Մեթյու Ֆիշեր:
1967թ. ապրիլին “Հռոմիական կայսրությունը” քայքայվեց, իսկ Բլեքմորը մի քանիսի հետ միասին միացան The Crusaders խմբին: 1967թ. սեպտեմբերին նա հավաքեց Mandrake Root քառյակը, բայց անհաջող: Ռիտչը ստանում է հեռագիր Քրիս Քյորստից, որ նա առաջարկում է միանալ նոր խմբին: Նոյեմբերին նա այցելեց The Flowerpot Men խմբի համերգին: Նրա ապագա գործնկերը՝ (Ջոն Լորդը) դասական կրթությամբ երգեհոնահարը նրա վրա անջնջելի տպավորություն թողեց:

Banners