Բոլոր նորությունները ՛Ռոքը օգնում է Հայաստանին՛ նախագծի մասին



  Թողարկվեցին Յան Գիլանի և Թոնի Այոմի հիմնադրած WhoCares խմբի կողմից ձայնագրված, երկար սպասված "Out Of My Mind" և "Holy Water" երգերը: Ինչպես նաև ձայնագրությանը մասնակցել են այնպիսի անվանի երաժիշտներ ինչպիսիք են, բոլորին հայտնի Ջոն Լորդ (ստեղնաշարային), նախկին թմբկահար Իրոն Մայդեն, Նիկո ՄկԲրեյն (թմբկահար), նախքին բասիստ Մետալիկա Ջեյսոն Նյուստեդ (բաս-կիթառ) և Հիմ խմբի կիթառահար Լինդե Լինդստրեմ:
2011թ. մայիսի 6-ին Մեդիամաքս կազմակերպությունը կազմակերպեց "Out Of My Mind" երգի պաշտոնական ներկայացումը: Որին ներկա էր գտնվել նաև Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգիսյանը: Սիգրան Սարգսյանը ասաց, որ ՞Ռոք աստղերը սիրեցին և հոգեպես կապվեցին Հայաստանին և "Out of My Mind" հրաշալի երգը հանդիսանում է այդ սիրո դրսևորումը ՞: Վարչապետը հայտնեց շնորհակալություն բոլոր կազմակերպություններին և մասնավոր անձանց, ովքեր մասնակցություն ունեցան Գյումրու N6 երաժշտական դպրոցի վերակառուցմանը: Վարչապետը հաղորդեց նաև, որ Հայաստանի կառավարության ծրագրերում են ընդգրկված ՞Ռոքն ընդդեմ Գենոցիդի՞ ռոք-ակցիան, հայերի Գենոցիդի 100 ամյակին նվիրված: Վարչապետը ցանկություն հայտնեց որ 2015թ. Երևանում կկայանա գալա-համերգ, որին մասնակցություն կունենան արտասահմանյան հայտնի ռոք-խմբեր:


2010թ. մարտին Երևանի Օպերային թատրոնում տեղի ունեցավ բարեգործական համերգ, որին մասնակցեց Յան Գիլանը: Համերգից ստացված գումարը կազմեց 45000$, բայց երաժշտական դպրոցի կառուցմանը անհրաժեշտ է 250,000$: ՀՀ նախագահ Ս.Սարգսյանը պահեստային ֆոնդից հատկացրեց նաև 28,000$:
Ձայնասկավառակի երևանյան շնորհանդեսին նախագծին միացավ նաև "Orange Armenia" ընկերությունը փոխանցելով Գյումրու երաժշտական դպրոցի կառուցման ֆոնդին 15,000 եվրո:


Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չառլզ Լոնսդեյլը կոչ արեց գնել նոր երգը և ներդրում ունենալ Գյումրու N6 դպրոցի կառուցմանը: Դեսպանը նաև նշեց, որ Հայաստանի նախագահը երգը ուղարկել է նվեր իր կոլեգային՝ Դ. Մեդվեդեվին:





Հոդվաձի հեղինակ, Ալբերտ Բունիաթյան

Banners