Ռոդ Էվանս



  Ռոդ Էվանսը ծնվել է 1947թ. հունվարի 19-ին Սլաու քաղաքում: 17 տարեկանից երգել է տարբեր ռոք կոլեկտիվներում:
Էվանսը տարբերվում էր հարուստ զգացմունքային ձայնով: Անգլիայում այնքան էլ հաջողություն չունեցավ:
1965թ. Ռոդը ընդունվեց The Jumping Jimmy Band խմբի կազմի մեջ: Մինչ DEEP PURPLE ընդունվելը Ռոդը երգում էր The Maze խմբում, այդտեղ հարվածային գործիքների վրա էր Իեն Պեյսը: Էվանսը DEEP PURPLE-ում աշխատել է 3 ալբոմների ստեղծմանը: Երրորդ ալբոմի ձայնագրումից հետո Էվանսը ազատվեց DEEP PURPLE-ից, այն պատճառով, որ նրա երգելաձևը չէր համնկնում խմբի ապագա պլանների հետ: Նրանից հետո խումբը ստիպված լքեց նաև Նիք Սիմպերը:

Ռոդ Էվանսի երաժշտական կարիերան խմբից հեռանալուց հետո 1969թ.



  Ռոդ Էվանսը DEEP PURPLE-ից հեռանալուց հետո հիմնավորվեց Լոս-Անջելեսում: Նրա ամուսնությունը հարուստ ամերիկուհու հետ երկարատև չէր: 1972թ. ստեղծում է Captain Beyond խումբը: Նրանց ձայնագրությունները հաջողություն չունեցան և խումբը ցրվեց: Էվանսը ավարտեց բուժ-ուսումնարանը և բուժեղբայր էր աշխատում հիվանդանոցում:
Ինչ որ ամերիկյան մենեջերների առաջարկով Էվանսը ստեղծում է կեղծ DEEP PURPLE խումբ: Համերգներ ունեցան 3 ամիս 1980թ. մայիսի 17-ից օգոստոսի 19-ը Մեքսիկայում, ԱՄՆ-ում և Կանադայում:
Շուտով հանցանքը բացահայտվեց և նվաստացուցիչ դատից հետո Էվանսը այլևս հանդիսականների առջև չհայտնվեց: Նրա հետագա գործունեության մասին հավաստի տեղեկություններ գոյություն չունի:

Banners