Ռոջեր Գլովեր




  Ռոջեր Դևիդ Գլովերը ծնվել է Բրեկոն քաղաքում (հարավային Ուելս) 1945թ. նոյեմբերի 30-ին: Հետաքրքիր է, որ վաղ հասակից Գլովերին ավելի դուր էր գալիս դաշնամուր նվագել քան կիթար: Իր առաջին կիթարը 12 ամյա Ռեջերը ձեռք բերեց 2 Ֆունտով: Գլովերի առաջին խումբը եղավ դպրոցական The Medisons-ը:
1963թ. Ռոջերը մուտք է գործում Խորնսիի գեղարվեստական ուսումնարանը: Հոկտեմբերին խումբը փոխում է անվանումը և կրում է Episode Six, իսկ 1965թ ապրիլին դառնում է պրոֆեսիոնալ խումբ:

Երաժշտական կարիերան խմբից հեռանալուց հետո 1973-ից մինջև 1984թ.


  Գիլանի լավագույն ընկերը՝ Գլովերը 1973թ. հեռանալով DEEP PURPLE-ից մնաց “Purple Records” ֆիրմայի աշխատակից: Ռոջերը ձեռնարկում է հսկայական նախագիծ ռոք-մյուզիքլ “Թիթեռների պարահանդեսը և Մորեխիկների խնջույքը”:
1974թ. ձայնագրվում է նույնանուն ռոք-օպերան: Թիթեռների պարահանդեսը մինչ օրս մնում է Գլովերի կարիերայի գագաթնակետը: Փայլուն մեղեդիներ, հոյակապ գործիքավորումներ, մի շարք փայլուն կատարողներ դարցրին այդ ալբոմը 70-ականների ամենա նշանակալից աշխատանքը ռոք երաժշտության մեջ:
Գլովերը կենտրոնանում է պրոդյուսերական գործունեության վրա: Ամենա մեծ հաջողությունը այդ բնագավառում եղավ աշխատանքը շոտլանդական Nazareth խմբի հետ: Ռոջերը մշակում է երգեր, խմբի ոճը, ձևափոխում էր կոմպոզիցիաները: Նրա ղեկավարության տակ խումբը մեծ հաջողություններ է ունենում:
1978թ. ձայնագրվում է II անհատական ալբոմը Գլովերի Elements վերնագրով: Չնայած չի հասնում Թիթեռների պարահանդեսի մակարդակին, բայց լսվում է շատ թարմ և հետաքրքիր:

Purple News

Banners