Shades Of Deep Purple - ձայներիզի ստեղծման պատմություն




  Առաջին ալբոմը՝ Shades Of Deep Purple, որը ձայնագրվել է մագնիտոֆոնի վրա «Ռուե» Լոնդոնյան ստուդիայում, 18 ժամվա ընթացքում և խմբի համար արժեցել է 1500 ֆունտ: «Неу Joe» երգի համար Լորդը օգտագործել է Իսպանացի երաժիշտ Մանուել դե Ֆալլի «Եռանկյուն» բալետի «Մելնիկի պարը» երաժշտությունը: Ձայնագրության ողջ աշխատանքները ժամանակի սղության պատճառով կատարվեցին 12-13-ին մայիսի: 12-ին ձայնագրվեցին «And The Address», «Неу Joe», «Hush», և «Help» երգերը: 13-ին ձայնագրվեցին «I'm So Glad», «Love Help Ме» և «Mandrake Root» երգերը և արդեն կես գիշերից հետո ձայնագրեցին վերջին երգը՝ «Оnе More Rainy Day»:
«Неу Joe» և «I'm So Glad» երգերը նախկինում կատարվել էին Հենդրիքս և THE CREAM խմբերի կողմից: Երգը հին տարբերակից շատ չէր տարբերվում, ի տարբերություն Բիթլզի «Неlр» երգի, որը հիմնովին փոխվեց և աշխույժ երգից Deep Purple ստեղծեցին տխուր բալլադա: Նրանց առաջին սինգլը դարձավ «Hush» երգը, որը կատարել էր նաև Բիլլի Ջո Ռոյլը, բայց ճանաչում ստացել է Deep Purple-ի կատարմամբ: «Hush» սիգլը Մեծ Բրիտանիայում հաջողություն չունեցավ, սակայն ԱՄՆ-ում վաճառվեց 200,000 օրինակ: Նորեկների համար սա շատ մեծ հաջողություն էր: «Լռություն» երգը հիթ դարձավ ոչ միայն Եվրոպայում այլ նաև Նոր Զելանդիայում: Խմբի առաջին ալբոմը թողարկվեց 1968թ, սեպտեմբերին ԱՄՆ-ում:

Banners