Սթիվ Մորս




  Սթիվ Մորսը ծնվել է 1954թ. հուլիսի 28-ին Համիլթոնում: Ավարտել է զինվորական դպրոցը Օգաստեք-ում ստանում է թռիչքի թույլտվություն զինվորական ինքնաթիռներով: Կիթառ նվագել սկսել է սովորել Բլեքմորի նմամ 11 տարեկանում:
Շրջադարձային եղավ Մորսի համար կիթարիստ Խուան Մերսադալի այցը Օգաստեք: Դեռահասի համար, որը նվագում էր LED ZEPPELIN, այդ համերգը մեծ ցնցում էր: Եվ ինքը իրեն ասեց, որ լավ չէր լինի եթե ես էլ սովորեի այդպիս նվագել: Որ ես էլ եմ ուզում դառնալ իսկական կիթարիստ:
Մորսին հաջողվեց դառնալ Մերսադալի աշակերտը: Իսկ ուսումը նա որոշեց շարունակել քաղաք Մայամիի համալսարանում, ուր ընդունվեց ընկերու Էնդի Ուեստոմի հետ, որը նվագում էր բաս կիթար: Շնորհիվ այն բանի, որ Սթիվը մանկուց տարված էր ռոք-երաժշտությամբ լսում էր կիթարահարներ Բեկին, Հենդրիկսին, Կլեպտոնին, Պեյջին, Բլեքմորին, նրա ոճը ներգրավում էր իր մեջ ռոք, ջազ և դասական: Համալսարանական երաժշտական կրթությունը հետագայում կունենա իր դերը և թույլ կտա Մորիսին լինել մի գլուխ բարձր շատ ինքնուս կիթարիստներից: Համալսարանում Ուեստոմի հետ Սթիվը ստեղծում է ջազ-ռոքային խումբ Dixie Dregs որտեղ հարվածայինների վրա էր Դեյվ Մորսը, վոկալիստ Ֆրենկ Բրիտտինգեմը: 1976-ի դեկտեմբերին Dixie Dregs պայմանագիր է ստորագրում “Capricorn” ֆիրմայի հետ, և 1977թ. գարնանը լույս է տեսնում նրանց առաջին ալբոմը Free Fall:
Թողարկելով ևս 3 ալբոմ, 1981թ. խումբը կրճատում է անվանումը և կոչվում է DREGS: Իսկ հերթական 2 սկավառակներից հետո խումբը բաժանվեց: 1984թ. լույս տեսավ Մորսի I ալբոմը Introduction: Այդ ժամանակ նա հայրենիքում արդեմ բավականին հայտնի կիթարահար էր: 1986է. Մորսին հրավիրում են Kansas խմբի ալբոմի ձայնագրմանը: Հինգերորդ տարին անընդմեջ “Guitar P1ayer” ամսագրի ընթերցողները նրան ճանաչում էին լավագույն կիթարահար: KANSAS-ի հետ ևս մի սկավառակ ձայնագրելուց հետո, Մորսը թողնում է խումբը և որպես օդաչու ընդունվում է աշխատանքի մի ավիաընկերությունում: Կես տարի հետո նա վերադարձավ երաժշտական բիզնես LYNYRD SKYNYRD խմբի մասնակից:
Հետո նա ստեղծում է STIVE MORSE BAND խումբը և պայմանագիր է կնքում “MCA”-ի հետ:
1994-ին հրավեր ստանալով DEEP PURPLE-ից նա անմիջապես ընդունում է առաջարկը դառնալու այդ խմբի կիթարահարը: Պետք է ասել, որ իդեմս Մորսի DEEP PURPLE ստացավ ոչ միայն ամերիկյան երաժշտական ամսագրի ընթերցողների սիրածին նաև պաշտոնապես ճանաչված վարպետի, նա եղել է 7 “Գրեմմի” մրցանակների նոմինանտ: Ավիացիայի նվիրյալ ինտիլիգենտ սրամիտ Մորսը առաջի հանդիպումից շատ դուր եկավ խմբի քառյակին: DEEP PURPLE հետ համերգը Մորսի մասնակցությամբ տեղի ունեցավ 1994թ. նոյեմբերի 23-ին Մեխիկոյում:

Banners