Stormbringer - ձայներիզի ստեղծման պատմություն




  Աշխատանքը նոր ալբոմի վրա եռում էր: Հյուզը և տեքստային հեղինակ Կովերդեյլը լի էին նոր գաղափարներով: Հուլիսի 25-ին 3 շաբաթ լարված աշխատանքներից հետո խումբը ելույթ ունեցավ Իտալական Ռիմինի քաղաքում իսկ հետո ուղևորվեցին Մյունխեն որպեսզի ձայնագրեն մշակված գաղափարները: Երգերը գրել էին այնքան, որ Լորդը առաջարկեց լույս ընծայել կրկնակի ալբոմ: Ձայնագրությունները տևեցին 3 շաբաթ, որից հետո DEEP PURPLE-ը վերցնելով իր հետ ձայներիզներիը մեկնեցին Լոս-Անջելես: Արդեն ԱՄՆ-ում Կովերդեյլը համապատասխանեցրեց ոկալային պարտիան “Հաջող զինվոր” երգի համար:
Նոյեմբերին միարժամանակ ատլանտիկայի 2 կողմերում լույս է տեսնում Stormbringer ալբոմը, գրավելով համապատասխանաբար 6-րդ տեղը Բրիտանիայում և 24-ը ԱՄՆ-ում: Ամենահաջողը ստացվել էին սկզբի կոմպոզիցիաները և «Lady Double Dealer»: Ալբոմի շապիկը ձևավորելիս օգտագործվեց 1972թ. Մինեսոտա նահանգում արված տորնադոի լուսանկարը:

Banners