The Book Of Taliesyn - ձայներիզի ստեղծման պատմություն




  DEEP PURPLE համերգների հաճախ չէր մասնակցում, այդ պատճառով ամբողջ ազատ ժամանակը տրամադրում էին հերթական ձայնասկավառակի պատրաստմանը: Այն ձայնագրվում էր «De Lane Lea» ստուդիայում, Դերեկ Լոուրոնսի հետ, ով առաջին ալբոմի պրոդյուսերն էր: Առաջինը ձայնագրվեցին «Anthem» և «The Shield» այնուհետև «Кеntuckу Woman» Neil Diamond-ի և «River Deep, Mountain High» երգեը Այկի և Թինա Թերների երգացանկից:
Հերթական կլասիկ ստեղծագործությունը Լորդը օգտագործեց «Exposition» երգում, որը Պ. Չայկովսկու «Ռոմեո և Ջուլիետ» ստեղծագործությունն էր: Այս ալբոմում նույնպես ներառվեց Բիթլզի երգացանկից «We Can Work It Out» երգը: Օգոստոսի 19-ին ձայնագրվեց նաև «Wring That Neck»: Երգի անվանումը վախեցրեց «Tetragrammaton Records» և նրանք փոխեցին անվանումը՝ «Hard Road»: Այս երգի պատմությունը բավականին մութ է, այն Deep Purple երգը անվանել չի կարելի: Նրանք ընդամենը գործիքավորումն են փոխել, խոստովանում են նաև որ գողացել են այդ երգը: Գույություն ունի նաև այլ վարկած, որը շարադրել է Յան Գիլանը 1984թ.: Նա պատմեց, թե ինչպես օդանավակայաններից մեկում Deep Purple հանդիպեց IT'S A BEAUTIFUL DAY խմբի հետ, և նրանք խորհուրդ տվեցին լսել իրենց նոր ալբոմը որտեղ այդ խմբի կատարման տարբերակն էր «Wring That Neck» երգի: Deep Purple երաժիշտները իրենց 2-րդ ալբոմով այդքան էլ գոհ չէին: «Tetragrammaton Records» ներկայացուցիչները կազմակերպեցին համերգ ԱՄՆ-ում, որը հարմար առիթ կլիներ ալբոմի վաճառքի համար: Երաժիշտներին ստիպեցին մինչև Անգլիայից մեկնելը ուղևորվել ստուդիա և ձայնագրել ալբոմը: Դա տևեց շաբաթներ: Երաժիշտները այս ալբոմի անհաջողության պատճառը համարում են ստուդիայում տիրող ոչ ստեղծագործական մթնոլորտը և ժամանակի սղությունը:

Banners