Թոմմի Բոլին




  Թոմմի Բոլինը ծնվել է 1951թ. օգոստոսի 1-ին Սոկս Սիթի ամերիկյան քաղաքում: “Ես 5-6 տարեկան էի, երբ հեռուստացույցով տեսա “Աստղային քարավան” շոուն” հիշում է Բոլին: Էլվիսի, Ջոնի Քեշի, Կարլ Պերկինսի ելույթներից հետո նա արդեն հստակ գիտեր, թե ինչով է զբաղվելու հետագայում: 13 տարեկան հասակում սկսեց կիթար նվագել, որից հետո ստեղնաշարային գործիքներ:
Դպրոցում սկսեց նվագել Benny And The Triumphs խմբի հետ: 1967թ. տեղափոխվեց Դենվեր: Բոլինը ընդկրկվեց The American Standart խմբում, որից հետո ստեղծեց Ethereal Zwphyr խումբը: 1972թ. Թոմմին տեղափոխվեց Նյու-Յուրք, որտեղ հիմնեց ջազ-ռոքային Energy խումբը: 1974թ. հոկտեմբերին հեռացավ խմբից և տեղափոխվեց Լոս-Անջելես:
Երբ D.P. հրավիրեցին նրան լսումների Թոմմին միանգամից համաձայնեց: Կիթարահարի ընտրությունը դուր եկավ նաև Բլեքմորին:

Թոմմի Բոլինի ողբերգական մահվան պատմությունը


  1976թ. դեկտեմբերի 3-ին Թոմմին նվագում էր Ջեֆ Բեկի համերգին Մայամիի “Jai Alai” ակումբում: Նվագելով 50-րոպպեանոց ծրագիրը Բոլինը գնաց “Newport Hotel”: Հյուրանոցում մասնակցեց երեկույթի, որտեղ հրավիրված էին 20 հոգի: Մոտ 1 ժամ անց Թոմմին իրեն վատ զգաց: Տոլայմենը դիմեց օգնության հարևան համար, Վալերիա Մոնզագլիան՝ Բոլինի ընկերուհին փորձում էր նրան ուշքի բերել: Թոմմին ուշքի գալով խոստովանեց, որ հերոինի չափաբաժին է ընդունել: Թվում էր նա արդեն լավ է, բայց ընկերները կանչեցին հյուրանոցի բժշկին: Բժիշկը առաջարկեց Բոլինին շտապ հիվանդանոց տեղափոխել, բացատրելով որ նրա կյանքին վտանգ է սպառնում: Ընկերները հրաժարվեցին հետևել բժշկի խորհրդին: Բոլինի գիտակցության եկավ ևս մի քանի անգամ, նրա հետ մնացել էր Վալերիան, մնացածը գնացել էին քնելու: Վաղ առավոտյան նրանց համարից հյուրանոցի ադմինիստրատորին զանգահարեց Վալերիան և խնդրեց կանչել շտապ օգնություն: 10 րոպպե անց բժիշկները արդեն հյուրանոցում էին: Վերակենդանացման ոչ մի միջոց ի զորու չէր օգնելու Թոմմիին: Բոլորը շատ զարմացան իմանալով Թոմմիի մահվան լուրը:
Բժիշկ Էլիդիո Ֆերնանդեսի մահվան վերաբերյալ պաշտոնական տեղեկության մեջ ասվում է “թմրանյութերով սուր թունավորում”:

Banners